Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Վարչապետը սխալվե՞ց, թե՞ չսխալվեց

Վարչապետը սխալվե՞ց, թե՞ չսխալվեց
22.10.2016 | 00:22

Խորհրդարանում հոկտեմբերի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ խորհրդարանական ուժերի գնահատականներին, սխալմամբ ԲՀԿ խմբակցությունն անվանեց «Բարգավաճ հանրապետական» կուսակցություն, որից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել: Վարչապետը ներողություն խնդրեց՝ նշելով, որ դիտավորյալ չի ասել:


Անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության գնահատականին, քննադատություններին վարչախետն ասաց. «Մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար, է բոլորը գրել են՝ չգրե՞նք: Մյուս հայտարարությունը՝ շատ ունեք այսպես կոչված լոլո՝ բանակցել, աջակցել բառեր: Բաներ կան, որոնք իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել եւ այլն... եւ վերջում հայտարարեցիք, որ դեմ կքվեարկեք, կամ ձեռնպահ կմնաք, քանի որ ծրագրում մասեր կան, որ ձեր դուրը գալիս է, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ չենք հորդորել օֆշորներից փողը վերադարձնեն: Հարց, եթե գրեինք, կվերադարձնեի՞ն, կամ եթե ավելացնենք, կողմ կքվերակե՞ք»:

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ